Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն պատրաստ է վերադառնալու հարազատ առաջնություն: Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանը Տրեզեգեն անց է կացրել իսպանական "Հերկուլեսում",
սակայն հիմա, ելնելով ընտանեկան բարդ իրավիճակից, ֆուտբոլիստը մտադիր է
պայմանագիր կնքել ֆրանսիական որևէ ակումբի հետ: Հավելենք, որ 33-ամյա հարձակվողը ներկայումս մարզվում է "Մոնակոյի" հետ, որը
ժամանակին Տրեզեգեի համար հարթեց դեպի մեծ ֆուտբոլ տանող ճանապարհը: "Ես խոսել եմ իմ ընտանիքի հետ, և մենք բոլորս որոշել ենք, որ Ֆրանսիա
վերադառնալն ինձ համար կլինի լավագույն տարբերակը",-ասել է ֆրանսիացի
հարձակվողը՝ հավելելով, որ իր համար շատ կարևոր է գտնել այնպիսի ակումբ,
որն իսկապես հույսեր կկապի իր հետ: Վերջում նշենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Դավիդ Տրեզեգեն անց է կացրել 71 խաղ և դարձել 34 գոլի հեղինակ:
|