Արաբական Միացյալ Էմիրությունների "Բանի
Յասն" ակումբը այսօր հայտարարել է, որ ֆրանսիացի 33-ամյա հարձակվող
Դավիթ Տրեզեգեի հետ պայմանագիր է կնքել: Նշենք, որ երեկ
փորձառու ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել, որից հետո
պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ, համաձայն որի` ֆրանսիացի
հարձակվողը տարեկան ստանալու է 1.7 մլն եվրո աշխատավարձ: Հիշեցնենք,
որ Դավիթ Տրեզեգեն նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում իսպանական
"Հերկուլեսի" կազմում: Այն բանից հետո, երբ "Հերկուլեսը" լքեց Իսպանիայի
"Պրիմերան", Տրեզեգեն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով լքեց իսպանական ակումբը:
|