Home » 2013 » Հունվար » 22 » Ճապոնացուն հետաքրքրել է "Ռեալի" հետաքրքրությունը
23:48
Ճապոնացուն հետաքրքրել է "Ռեալի" հետաքրքրությունը
 Իտալական "Ինտերի" պաշտպան Յուտո Նագատոմոն մեկնաբանել է այն լուրը, թե իբր իր հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մադրիդի "Ռեալը": Ըստ իսպանական մամուլի` 26-ամյա ճապոնացին հետաքրքրել է "Արքայական թիմի" մարզչական կազմին, որն այսօր փորձում է արժանի փոխարինող գտնել բրազիլացի Մարսելոյին: Ճապոնացին նաև խոստովանել է, որ թեև իրեն շատ հետաքրքիր է, որ նման թիմն է իրենով հետաքրքրվում, սակայն ինքն այսօր մտածում է միայն միլանյան թիմի ելույթների մասին: "Ինձ համար պատիվ է, քանի որ իմ խաղը գրավել է "Ռեալին": Չնայած այդ ամենին` ես լիովին կենտրոնացած եմ "Ինտերի" կազմում իմ ելույթների մասին",- ասել է ճապոնացի ֆուտբոլիստը, ով "Ինտեր" է տեղափոխվել 2011թ.-ին "Չեզենայից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 332 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0