ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թոմաս Տյուխելը լքել է գերմանական "Մայնց" ակումբի մարզչի պաշտոնը՝ չնայած այն բանին, որ իր թիմը նվաճել էր "Եվրոպա լիգայում" խաղալու իրավունք: Հետաքրքիր է, որ "Մայնցին" հաջողվել է եվրոպական երկրորդ խոշորագույն մրցաշարին մասնակցելու ուղեգիր նվաճել գերմանական "Բունդեսլիգայի" վերջին տուրում՝ 3-2 հաշվով հաղթելով "Համբուրգին":
Չնայած Թոմաս Տյուխելը "Մայնցի" հետ մինչև 2015 թ.-ը գործող համաձայնագիր ուներ, սակայն որոշել է չշարունակել աշխատանքը, որը սկսել էր 2009 թ.-ից: Այս ընթացքում երիտասարդ մարզչի ամենանշանավոր հաջողությունը եղել է 2011/2012 մրցաշրջանի արդյունքում "Եվրոպա լիգա" մրցաշարի մասնակցության ուղեգիր նվաճելը: Այս տարի էր թիմը կրկնեց նախորդ հաջողությունը՝ զբաղեցնելով 7-րդ հորիզորականը:
|