Ինչպես այսօր հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Հայաստանի և
Ղազախստանի ազգային ընտրանիների միջև հունիսի 5-ին կայանալիք ընկերական հանդիպման
տոմսերը սկսվելու են վաճառվել վաղվանից՝ մայիսի 4-ից։ Մեր ազգային
հավաքականի երկրպագուներն ընկերական հանդիպման տոմսեր կարող են գնել Վազգեն
Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, ինչպես նաև Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Hummel» խանութներում: Հարկ է նշել, որ Գյումրիում և Վանաձորում երկրպագուները հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել «Հայ մամուլի»
կրպակներից: Տոմսերի արժեքն է` - հարավային և
հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա`
5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ Հավելենք, որ հունիսի 5-ին նախատեսված Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը տեղի է ունենալու «Հանրապետական» մարզադաշտում 20:00-ին:
|