10:26 Վագներ Լավ. "Ես վերադարձել եմ" | |
Մոսկվայի "ԲԿՄԱ" վերադարձած բրազիլացի հարձակվող Վագներ Լավը այսօր պատմել է իր տպավորությունների մասին: Նա հաստատել է, որ 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել "բանակայինների" հետ: - Շատ ուրախ եմ, որ իմ տուն եմ վերադարձել: Բրազիլիայում մի հետաքրքիր առած կա. լավ որդին տունը դարձնում է մի հոյակապ կայսրություն: Կարելի է ասել, որ ես որդի եմ, ով տուն է վերադարձել: Ուզում եմ` որքան հնարավոր է արագ հանդիպել խաղընկերներիս, սկսել մարզվել, ցույց տալ բոլորին իմ ողջ պոտենցիալը և վերադառնալ այնտեղ, որտեղից ես գնացի` գոլեր խփելու բանաձևը գտնելուն: Շատ ուրախ եմ, որ տուն եմ վերադարձել: Այժմ արդեն կարող եմ հավաստիացնել ակումբի երկրպագուներին, որ այլևս չեմ խնդրի, որ ինձ թույլատրեն մեկնել: Կգնամ այն ժամանակ, երբ ակումբի նախագահը կասի, որ այլևս պետք չեմ թիմին: - Ինչպիսի՞ ֆիզիկական վիճակ ունեք այժմ: Մենք գիտենք, որ Դուք շատ գոլեր եք հեղինակել "Ֆլամենգոյի" կազմում: Պատրա՞ստ եք գոլեր խփել "ԲԿՄԱ"-ի կազում ևս: Ցանկություն ունե՞ք նոր գոլեր հեղինակել և ավելացնել Ձեր տպավորիչ հաշվեկշռին, որում արդեն 117 գոլ կա "ԲԿՄԱ"- մարզաշապիկով: - Իհարկե, պատրաստ եմ: Եթե վաղը խաղ լիներ, ես կմտնեի դաշտ: Բրազիլիայում արդեն մասնակցել եմ նախամրցաշրջանային հավաքի: Պատրաստ եմ ոչ 100 տոկոսով, բայց խաղալ արդեն կարող եմ: - Այսօր "ԲԿՄԱ"-ն առաջին հորիզոնականում է: Դա Ձեզ համար անակնկա՞լ է: Ի՞նչ եք պատրաստ անել, որ այդպես էլ այն մնա: - Շատ ուրախ եմ, որ "ԲԿՄԱ"-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Եկել եմ այստեղ, որ անեմ ամեն բան ու տղաների հետ պահպանեմ առաջին տեղը և հաղթեմ առաջնությունում "ԲԿՄԱ"-ի հետ: - Տղաները նույնպես Ձեզ էին սպասում: Այդ մասին ասում է նաև այն հանգամանքը, որ "9" համարի մարզաշապիկին ոչ ոք ձեռք չի տվել: - Շատ լավ է, որ ոչ մեկ չի վերցրել իմ համարը: Ինձ թվում է` նրանք գիտեին, որ ես կվերադառնամ: Ես գնալիս ասացի ցտեսություն, ոչ թե հաջողություն: Արդյունքում ես վերադարձել եմ:
| |
|
Total comments: 0 | |