Home » 2011 » Մարտ » 8 » Վալդանո. "Առանց Ռոնալդուի "Ռեալն" էլի ուժեղ է մրցակցից"
11:05
Վալդանո. "Առանց Ռոնալդուի "Ռեալն" էլի ուժեղ է մրցակցից"
Մադրիդի "Ռեալի" մարզական տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահեստայինների նստարանում ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են այնպես փոխարինել պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուին, որ նրա բացակայությունը չզգացվի էլ:
Ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վալդանոյի խոսքերը. "Վերջին խաղում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր գլխավոր մարզիչը հարձակման գծում ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք վնասվածք ստացած ֆուտբոլիստների բացակայութնունը լրացնում են (Վալդանոն նկատի ունի Ռոնալդուին): Առան Ռոնալդուի մենք մրցակցից էլի ուժեղ էինք::
Բենզեման շատ երիտասարդ է, բայց արդեն գրագետ ֆուտբոլ է ցուցադրում: Մենք գիտեինք, որ նրա մեջ թաքնված է մի մեծ տաղանդ, որը վերջին ժամանակներս ապշեցնում է բոլորիս:
Օզիլը Մադրիդում հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, և մեր ակումբի երիտասարդ ֆուտբոլիստները պետք է նրանից շատ բան սովորեն:
Ինչ վերաբերում է Կակային, ապա կասեմ, որ նա պետք է ամբողջությամբ վերականգնի իր նախկին մարզավիճակը, որպեսզի ցույց տա, թե ինչի է նա ընդունակ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0