Home » 2013 » Հունվար » 5 » Վալդանո. "Մոուրինյոյի հետ կարող ենք հաղթել"
11:37
Վալդանո. "Մոուրինյոյի հետ կարող ենք հաղթել"
 Մադրիդի "Ռեալի" նախկին գլխավոր տնօրեն Խրխե Վալդանոն հայտնել է, թե մադրիդցիները դեռևս կարող են համոզված լինել այն հարցում, որ Ժոզե Մոուրինյոյի հետ հնարավոր է հաղթել: "Դի Ստեֆանոյի ժամանակվա "Ռեալի" և ներկայիս թիմի արդյունքների միջև շատ մեծ տարբերություն չկա: Իհարկե, Դի Ստեֆանոյի ժամանակ "Ռեալն" ավելի շատ բան նվաճեց արտերկրում, քան բոլոր իսպանական թիմերն իրար հետ վերցրած: Միջին հաշվով "Ռեալը" երկրի չեմպիոն է դառնում 2 տարին 1 անգամ: De Մոուրինոյն ևս միջին ցուցանիշ ունի: Երկու մրցաշրջանում նա 1 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Տակտիկան ժամանակակից ֆուտբոլում շատ մեծ դեր ունի: Մոուրինյոյի անունն արդեն իսկ կապվում է հաղթանակի հետ: Ժոզեն 10 տարվա ընթացքում 7 չեմպիոնական կոչում է նվաճել, և միշտ էլ հույս կա, որ նա նորը կնվաճի: Ահա թե ինչու նա միշտ մեծ պահանջարկ կունենա: Այսպես ասեմ, նա շատ ապահով մարզիչ է",- ասել է "Արքայական թիմի" երբեմնի խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 585 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0