Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն
Խորխե Վալդանոն հերքել է վերջերս ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի` ինքը կարող
է լքել
իր պաշտոնը մրցաշրջանի ավարտին: Հիշեցնենք, որ մենք էլ հաղորդվել էինք, որ եթե Վալդանոն համաձայնի հեռանալ, ապա արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկով նոր տնօրեն կնշանակվի Ֆեռնանդո Հիեռոն:"Այդ խոսակցությունները ինչ-որ մեկի հորինվածքներն են և չեն համապատասխանում իրականությանը: Պերեսի հետ ես չեմ հանդիպել և նման հարցեր չեմ քննարկել, ու չեմ էլ պատրաստվում քննարկել: Հաջորդ մրցաշրջանում ես հավատացեք, որ կշարունակեմ աշխատանքը "Ռեալում",-Վալդանոյի խոսքերն է մեջբերում հանրահայտ Goal.com կայքը:
|