13:51 Վալդես. "Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը" | |
Կատալոնական "Բարսելոնայի" 30-ամյա դարպասապահ Վիկտոր Վալդեսը խոստովանել է, որ հաճույքով կփորձի իր ուժերն Անգլիայում: "Ես շատ կցանկանայի ծանոթանալ այլ մշակույթների, խաղալ ուրիշ երկրում, ստանալ նոր մարտահրավերներ: "Բարսելոնայում" ես հիանալի ժամանակ անցկացրի, և ինձ դուր է գալիս այստեղ խաղալը: Ես կվերադառնամ, բայց հիմա իրոք ուզում եմ ճամփորդել: Ինձ դուր է գալիս անգլիական "Պրեմիեր լիգան", անգլիական ֆուտբոլը: Այնտեղ ֆուտբոլիստներն ավելի հաճախ են հարվածում դարպասին, իսկ երկրպագուները ֆանտաստիկ հարգանքով են ցուցաբերում ֆուտբոլիստների նկատմամբ",- ասել է Վիկտոր Վադեսը` հերթական անգամ ավելորդ խոսակցությունների առիթ տալով: Հիշեցնենք, որ ամռանը Վիկտոր Վալդեսը կլքի "Կամպ Նոուն", պայմանագրի երկարաձգումը մերժելու պատճառով, իսկ "Բարսելոնան" չի պատրաստվում անվճար բաժանվել նրանից և ամենայն հավանականությամբ վաճառքի կհանի նրան:
| |
|
Total comments: 0 | |