Home » 2013 » Հունվար » 4 » Վալդես. "Կցանկանայի կարիերաս ավարտել "Բարսելոնայում"
00:52
Վալդես. "Կցանկանայի կարիերաս ավարտել "Բարսելոնայում"
 Կատալանցի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով արդեն 10 տարուց ավելի է, ինչ հավատարմորեն ծառայում է "Բարսելոնային", մեծ ցանկություն է հայտնել ավարտել իր կարիերան "կապտանռնագույնների" կազմում: "Վերջին անգամ` 2009 թ.-ին, երբ "Բարսելոնայի" հետ կնքում էի նոր պայմանագիր, այս մասին ոչ ոքի չասեցի: Հիմա էլ ոչնչի մասին չեմ մտածում, որովհետև առջևում դեռ ժամանակ կա, որ սկսենք բանակցությունները պայմանագրի երկարացման համար: Այժմ նախընտրում եմ կենտրոնանալ թիմի հանդիպումներին: Չեմ թաքցնում, որ կցանկանայի կարիերաս էլ ավարտել "Բարսելոնայում": Այս ակումբում խաղում եմ արդեն իսկ 11 տարի, կարծում եմ դարպասապահի համար սա էլ քիչ չէ: Միևնույն ժամանակ չեմ բացառում նաև այն, որ կարող եմ ուժերս փորձել այլ թիմում: Տեսնենք` ինչ կլինի",- ասել է Վիկտոր Վալդեսը:
    Հիշեցնենք, որ գործող պայմանագրի համաձայն Վիկտոր Վալդեսը կմնա "Բարսելոնայի" կազմում մինչև 2014թ.-ը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 587 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0