19:33 "Վալենսիա". Մատան չի վաճառվում | |
Իսպանական "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ հրաժարվել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խուան Մատայից: Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ՝ ի դեմս Լոնդոնի "Արսենալի": "Չղջիկների" գլխավոր մարզիչն իսպանական Superdeporte պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Մենք վերջնական որոշում ենք կայացրել, ըստ որի՝ ոչ մի գումարի դիմաց չենք փոխի նրան: Մատան չի վաճառվում, և այս որոշումը քննարկման ենթակա չէ":Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի 23-ամյա հարձակվողն Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 33 հանդիպում է անցկացրել և դարձել 8 գոլի հեղինակ: | |
|
Total comments: 0 | |