Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" եզրային խաղացող
Անտոնիո Վալենսիայի գործակալ Դիեգո Էռերան չի կարծում է, որ իր խնամակալն
այս տարի կարող է փոխել ակումբը. "Իսպանական և իտալական մի քանի
ակումբներ հետաքրքրվում են Վալենսիայի ծառայություններով, բայց պաշտոնական
առաջարկ դեռ չեն արել: Ինչ վերաբերում է "Յուվենթուս" տեղափոխվելուն՝
դրանք ընդամենը ստահոդ լուրեր են: Անտոնիոն երկարաժամկետ պայմանագիր ունի "Մանչեսթեր Յունայթեդի" հետ և նա երջանիկ է այդ թիմում",-նշել է
գործակալը:
|