Home » 2011»Օգոստոս»25 » "Վալենսիան" հետաքրքրված է Մադրիդի "Ռեալի" խաղացողի ծառայություններով
10:59
"Վալենսիան" հետաքրքրված է Մադրիդի "Ռեալի" խաղացողի ծառայություններով
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, Իսպանիայի "Լա լիգայի" ներկայացուցիչ "Վալենսիան" ցանկանում է Մադրիդի "Ռեալից" ձեռք բերել իր նախկին խաղացող Ռաուլ Ալբիոլին:
25-ամյա Ալբիոլի համար "չղջիկները" մադրիդյան թիմի ղեկավարությանը 10 մլն եվրո են առաջարկում:
Նշենք, որ Ալբիոլի համար թիվ մեկ մրցակիցը հիմնական թիմ ընկնելու համար պայքարում
18-ամյա խոստումնալից ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն է, ում ունակություններով հիացած
է նույնիսկ անձամբ Ժոզե Մոուրիյոն: Սակայն դժվար է ենթադրել, որ Ալբիոլը կհեռանա թիմից
տրանսֆերային պատուհանի փակումից ընդամենը 6 օր առաջ:
Հիշեցնենք, որ Ալբիոլը "Վալենսիայի" կազմում հանդես է եկել 2005-2009թթ. ընթացքում
և Մադրիդ է տեղափոխվել 15 մլն եվրոյի դիմաց: