Home » 2012 » Մարտ » 1 » "Վալենսիայում" փոփոխությունների են սպասում
23:14
"Վալենսիայում" փոփոխությունների են սպասում
 Տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց` իսպանական "Վալենսիայի" մարզչական շտաբում մոտ ժամանակներս հնարավոր է և տեղի ունենան փոփոխություններ: Ըստ հեղինակավոր Superdeporte պարբերականի ունեցած տեղեկությունների` "չղջիկների" գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հեռանալ իսպանական թիմից, քանի որ մասնագետին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ, որը վերջինս դեռ չի կարողանում ստանալ "Վալենսիայում": Հաշվի առնելով այս վտանգը` "չղջիկների" ղեկավարությունը ժամանակ չի կորցրել և արդեն թեկնածուներ է գտել, ովքեր Ունայի Էմերիի հրաժարականի դեպքում կարող են ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: "Վալենսիայի" գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից են Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը, ֆրանսիական "Մարսելի" գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, "Լիլլի" "նավապետ" Ռուդի Գարսիան, իսպանական "Էսպանյոլի" գլխավոր մարզիչ Մաուրիսյո Պոչետինոն և Իսպանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Միլյան:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 20418 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0