Home » 2011 » Հուլիս » 11 » Վան դեր Վարտ. "Անգլիայում ֆուտբոլն ավելի հետաքրքիր է"
19:21
Վան դեր Վարտ. "Անգլիայում ֆուտբոլն ավելի հետաքրքիր է"
 Լոնդոնյան "Տոտենհեմի" հոլանդացի խաղացողը խոստովանել է, որ, ամեն անգամ ոտք դնելով "խթանների" "Ուայթ Հարթ Լեյն" մարզադաշտում, ամբողջ մարմնով սարսռում է: Մադրիդի "Ռեալի" նախկին խաղացողը նշում է, որ շատ լավ մրցաշրջանի ակնկալիք ունի գալիս խաղաշրջանում. "Անցած տարի, երբ Լոնդոն եկա Մադրիդից, արդեն լավ մարզավիճակ ունեի, քանի որ "Ռեալի" հետ մասնակցել էի միջմրցաշրջանային փուլին: Հույս ունեմ՝ այս տարին ավելի լավը կլինի: Անգլիայում այլ ֆուտբոլ է և դժվար է ձանձրանալ, իսկ ահա Իսպանիայում երբեմն ստիպված ես հոգնել միօրինակությունից: Անգլիայում այլ խաղամակարդակ է, որի պատճառով անցած մրցաշարջանում մի շարք վնասվածքներ ստացա ու չէի կարողանում լիարժեք խաղալ: Հույս ունեմ, որ այս տարի ավելի շատ կխաղամ",-վան դեր Վարտի խոսքերը մեջբերում է "Տոտենհեմի" պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 545 | Added by: Hayk | Tags: Ուայթ Հարթ Լեյն, վան դեր Վարտ, Մադրիդի Ռեալ, Անգլիա, Իսպանիա, խթան, Տոտենհեմ, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0