Home » 2012 » Մայիս » 4 » Վան դեր Վարտ․ "Անհնարին ոչինչ չկա"
19:02
Վան դեր Վարտ․ "Անհնարին ոչինչ չկա"
 Լոնդոնի "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ իր թիմը դեռ կարող է շրջանցել "Արսենալին"՝ հանգրվանելով "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում, որի շնորհիվ իրենք կկարողանան հանդես գալ "Չեմպիոնների լիգայի" գալիք մրցաշրջանի խաղարկությունում։ "Խթանների" պաշտոնական կայքը մեջբերում է հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը․ "Եղավ մի հատված, երբ մենք "Արսենալին" գերազանցում էինք 10 միավորով, սակայն հիմա "զինագործները" մեզ են գերազանցում 1 միավորով։ Անհնարին ոչինչ չկա, եթե մենք շարունակաբար հաղթենք։ Ես կանխազգացում ունեմ, որ "Տոտենհեմը" գալիք մրցաշրջանում հանդես է գալու "Չեմպիոնների լիգայում"։ Մենք ցանկանում ենք հաջողության հասնել յուրաքանչյուր խաղում"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0