Անգլիական "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան
դեր Վարտը, ով վերջերս հոդամկանային ծանր վնասվածք ստացավ, արդեն սկսել է մարզվել. այս մասին տեղեկացնում է հանրահայտ Sky Sports լրատվամիջոցը: Նշվում է, որ հոլանդացին նույնիսկ կարող է պատրաստ լինել անգլիական "Պրեմիեր լիգայի" 5-րդ տուրին, երբ "խթանները" կհյուրընկալեն "Լիվերպուլին": Այժմ ամեն բան բժիշկների ձեռքում է, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ հաղորդվում էր, թե վան դեր Վարտը չի խաղա շուրջ մեկ ամիս:
|