Home » 2011 » Օգոստոս » 15 » Վան Դեր Վարտն ուրախ է, որ Մոդրիչը չի հեռանում
22:19
Վան Դեր Վարտն ուրախ է, որ Մոդրիչը չի հեռանում
 Բրիտանական Sky Sports News լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Տոտենհեմի" հոլանդացի երիտասարդ կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտն իր ուրախությունն է հայտնել իր թիմակից և խաղընկեր Լուկա Մոդրիչի այլ ակումբ տեղափոխության հարցերի փակման կապակցությամբ: Հոլանդացի կիսապաշտպանն ասել է. "Իսկապես ուրախ եմ, որ նա պատրաստվում է մնալ այստեղ, քանի որ մեզ համար նա կարևոր խաղացող է: Գրեթե ամեն օր նրան ասում ենք, որ մնա թիմում ու չհեռանա՝ անընդհատ կրկնելով. "Անցկացրու մեծ մրցաշրջան,  ոչ թե հեռացիր": Նախագահն ասել է, որ նա պատրաստվում է մնալ: Այլևս տեղափոխության խոսք չկա. դա ուղղակի հիանալի է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hayk | Tags: Լոնդոնի Տոտենհեմ, Լուկա Մոդրիչ, Sky Sports News, Ռաֆայել վան Դեր Վարտ, կիսապաշտպան, ընկեր | Rating: 5.0/2
Total comments: 0