07:35 Վան դեր Վարտը չի հեռանա | |
Լոնդոնի "Տոտենհեմի" առանցքային ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը
հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ, որը հանդես կգա "Չեմպիոնների լիգայում": Հոլանդիայի հավաքականի խաղացողը, ով առաջին
մրցաշրջանն է ավարտում "Ուայթ Հարթ
Լեյն" մարզադաշտում, աչքի է ընկել 13 գոլով: Ռաֆայելն իր թիմին ոչ քիչ միավորներ է բերել, որոնք միևնույն է չբավականացրին, որ "Տոտենհեմը" "Չեմպիոնների լիգայի" հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճի: Եվ հիմա լոնդոնցիները պայքարում են "Լիվերպուլի" հետ Եվրոպայի լիգայի համար: Վերջին շաբաթներում բրիտանական մամուլում հայտնվել են լուրեր, ըստ որոնց` վան դեր Վարտը
կարող է լքել թիմը` ցանկանալով հանդես գալ "Չեմպիոնների լիգայում": Ռաֆան անձամբ է հերքել նման
տեղեկությունները և հայտարարել, որ իրեն լավ է զգում
իր ներկայիս ակումբում. "Իհարկե մենք
ցանկանում ենք պարբերաբար հանդես
գալ եվրագավաթներում: Եվրոպայի լիգայում նույնպես կարելի
է լավ փորձ ձեռք
բերել, և այդ մրցաշարում հաղթելը հաճելի կլինի: Ինձ դուր
է գալիս
խաղալ 2-3 օրը մեկ: Այս մրցաշրջանից հաճույք ստացա և անհամբեր սպասում եմ հաջորդին: Շատ կարևոր
է Եվրոպայում հանդես գալը: Նկատելի է, որ "Չեմպիոնների լիգայում" ձեռք բերած փորձը
մեզ շատ օգտակար եղավ: Կարևոր է, որ մրցաշրջանի վերջին խաղում հաղթենք "Բիրմինհեմին",
որպեսզի նվաճենք Եվրոպայի լիգայի ուղեգիրը",-ասել է Վան դեր Վարտը:
| |
|
Total comments: 2 | |
| |