Լոնդոնի "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոստովանել է, որ ցանկություն ունի գոնե մեկ մրցաշրջան անցկացնել իտալական "Ա Սերիայում", որտեղ այսօր էլ խաղում են մի շարք հոլանդացիներ: "Մի օր կուզեի մեկնել Իտալիա: Իհարկե, այսօր շատերի համար "Ա Սերիան" այլևս նախկին անունը չունի, սակայն ես կուզեի խաղալ այդտեղ",- ասել է հոլանդացի կիսապաշտպանը:
|