09:08 Վան դեր Վարտը կհեռանա "Տոտենհեմից" | |
Լոնդոնի "Տոտենհեմի" հոլանդացի 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը օրերս ամենայն հավանականությամբ կվերադառնա իր համար հարազատ գերմանական "Համբուրգ", քանի որ "խթանների" նորաթուխ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն այլևս հույսեր չի կապում հոլանդացի ֆուտբոլիստի հետ և չի կարող երաշխավորել, որ տաղանդավոր կիսապաշտպանը մշտական խաղային պրակտիկա կունենա իր գլխավորած այս թիմում: Անձամբ ֆուտբոլիստը նույնպես վստահ է, որ շուտով կհեռանա Անգլիայից և կհայտնվի այնտեղ, որտեղ ելույթ է ունեցել դեռևս 2005թ.-ից սկսած, սակայն "Բուդեսլիգայից" հեռացել է 2008թ.-ին` տեղափոխվելով Մադրիդի "Ռեալ", որտեղից էլ երկու մրցաշրջան առաջ` 2010թ.-ին, հայտնվել է Անգլիայում:
Հ.Գ.: Գերմանական ակումբը պատրաստ է միանգամից գնել հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերը` վճարելով 12-15 մլն եվրո: | |
|
Total comments: 0 | |