Գերմանական "Համբուրգի" հոլանդացի 29-ամյա հանրահայտ կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը լուրջ վնասվածք է ստացել "Ֆորտունայի" դեմ խաղում։ Առաջին խաղակեսի ժամանակ վան դեր Վարտը բախվել է մրցակցի ֆուտբոլիստ Ֆաբինոմ Գիֆերոմին ու 32-րդ րոպեին լքել դաշտը։ Բժշկական քննությունը ցույց է տվել, որ վնասվածքը բավականաչափ լուրջ է ու ֆուտբոլիստը մինչև տարեվերջ այլևս խաղադաշտ դուրս չի գա։