Home » 2013 » Ապրիլ » 1 » Վան դեր Վիլ. "Բեքհեմին նայեցինք մանուկների աչքերով"
12:00
Վան դեր Վիլ. "Բեքհեմին նայեցինք մանուկների աչքերով"
 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի հոլանդացի աջ եզրային պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը իր վառ տպավորություններն է հայտնել ԶԼՄ-ներին հանրահայտ խաղընկերոջ՝ Դևիդ Բեքհեմի մասին. "Երբ Դևիդը մտավ մեր հանդերձարան, բոլոր խաղացողների հայացքը միանգամից ուղղվեց նրա կողմը: Մենք նայում էինք Բեքհեմին, ինչպես փոքրիկ երեխաները: Անգլիացին հանգիստ ու հավասարակշիռ բնավորության տեր է: Դա պարզ է այն բանից, թե ինչպես է նա հանգիստ շփվում այլ ֆուտբոլիստների հետ՝ փորձելով օգնել նրանց: Մի խոսքով՝ Դևիդը ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել: Նա հոյակապ մարդ է և իսկական պրոֆեսիոնալ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 358 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0