Կատալոնական "Բարսելոնայի" երբեմնի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը երեկ հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն կարող է մինչև այս մրցաշրջանի վերջ գտնել "Բարսելոնային" հաղթելու բանաձևը: "Մոուրինյոն ինքն էլ գիտի, որ յուրահատուկ մարզիչ է: Կարծում եմ՝ նա կգտնի կատալոնացիներին հաղթելու բանաձևը: Պետք չէ մոռանալ, որ մեկ անգամ "Ռեալը" կարողացավ խաղով էլ պարտության մատնել "կապտանռնագույններին": Մադրիդյան թիմն այսօր ավելի լավ վիճակում է, սակայն կարծում եմ, որ "Չեմպիոնների լիգայում" այս տարի էլ կհաղթի կատալոնական ակումբը",- ասել է հոլանդացի մասնագետը:
|