Home » 2011 » Դեկտեմբեր » 23 » Վան Պերսի. "Ինձ համար ֆուտբոլն ավելին է, քան գոլերն ու միավորները"
19:25
Վան Պերսի. "Ինձ համար ֆուտբոլն ավելին է, քան գոլերն ու միավորները"
 Լոնդոնի "Արսենալի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ռոբին վան Պերսին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ գովաբանել է իր թիմակիցներին և գովեստի խոսքեր է հղել նորեկների հասցեին: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է հոլանդացի գոլահարի խոսքերը. "Մենք պետք է ճիշտ օգտագործենք նրանց, ովքեր ակումբ են տեղափոխվել այս օգոստոսին: Նորեկներից կարող եմ նշել Միկել Արտետայի, Մերտեսակերի և Բենայունի փայլուն խաղերը: Նրանք ակումբին իրենց օգուտն են տալիս ամեն խաղում: Երբ հարձակման գծում ես օգնության կարիք ունեմ, նրանք ինձ աջակցում են: Բոլոր նորեկներն էլ փորձառու են: Արտետան երկար տարիներ հանդես է եկել "Էվերթոնում, Մերտեսակերը` Գերմանիայում, իսկ ահա Բենայունը դեռևս մի քանի տարի է, ինչ փորձում է իրեն դրսևորել անգլիական "Պրեմիեր լիգայում": Ինչ վերաբերում է ինձ, ապա կասեմ, որ ես պարզապես ցանկանում եմ ամեն բանով օգտակար լինեմ ակումբին, որը ես փորձում եկ կատարել` մրցակցի դարպասները գնդակներ ուղարկելով: Ինձ համար ֆուտբոլն ավելին է, քան գոլերն ու միավորները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0