Home » 2013 » Հունվար » 3 » Վան Պերսի. "Շրջապատված եմ չեմպիոններով"
11:12
Վան Պերսի. "Շրջապատված եմ չեմպիոններով"
 Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 2012/13 մրցաշրջանի ներկայիս լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, ով միայն անցած ամռանն է տեղափոխվել "Մանչեսթեր Յունայթեդ", խոսել է իր տպավորությունների ու խաղընկերների մասին. "Այս թիմը յուրահատուկ է: Ինչ-որ առանձնահատուկ բան ունի "Մանչեսթեր Յունայթեդը": Այստեղ յուրաքանչյուր ոք ուզում է օգնել իր իսկ խաղընկերոջը. պաշտպանները ամեն բան անում են կիսապաշտպանների, կիսապաշտպանները` հարձակվողների համար: Մենք խաղից խաղ պետք է առաջ շարժվենք և հասնենք մեր նպատակին` չեմպիոն դառնալուն: Ես զգում եմ, որ շրջապատված եմ չեմպիոններով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0