08:18 Վան Պերսիի գալը նպաստելու է Չիչարիտոյի գնալուն | |
Ըստ բրիտանական հայտնի ԶԼՄ-ների` այն փաստը, որ լոնդոնյան "Արսենալի" հոլանդացի 29-ամյա հարձակվող Ռոբին վան Պերսիի` այսուհետ "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում հանդես գալու նորությունը, լրջորեն մտահոգել է թիմի մեքսիկացի հարձակվող Խավյեր Հերնանդեսին: Ֆուտբոլիստը արդեն երեկ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և նրանից խնդրել է իրեն տրանսֆերի հանել, քանի որ վստահ է` իրեն քիչ խաղաժամանակ է հասնելու, չէ՞ որ այս պահին "Յունայթեդի" հարձակման գծում մշտապես տեղ ուներ միայն Ուեյն Ռունին, իսկ հոլանդացին կդառնա արդեն 2-րդ նման հարձակվողը: Չիչարիտոն չի ցանկանում Դեննի Ուելբեկի և Դիմիտար Բերբատովի հետ պայքարել միայն լավագույն 3-րդի կոչման համար, այդ պատճառով էլ լրջորեն մտադիր է հեռանալ թիմից` տեղափոխվելով եվրոպական ֆուտբոլի գրանդներից որևէ մեկը` իտալական "Ինտեր", Մադրիդի "Ռեալ", Լոնդոնի "Արսենալ" կամ Թուրինի "Յուվենթուս". բոլոր այս թիմերը ցանկություն ունեն գնելու տաղանդավոր մեքսիկացուն:
| |
|
Total comments: 0 | |