Home » 2011 » Սեպտեմբեր » 3 » Վան Պերսին նոր ռեկորդ է սահմանել
13:22
Վան Պերսին նոր ռեկորդ է սահմանել
 Լոնդոնի "Արսենալի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջքաշված հարձակվող Ռոբին վան Պերսին դարձել է ազգային թիմում առաջին խաղացողը, ում Եվրոպայի առաջնության որակավորման փուլում հաջողվել է մեկ հանդիպման ժամանակ դառնալ պոկերի հեղինակ:
Հիշեցնենք, որ երեկ ԵՎՐՈ 2012-ի խմբային փուլի շրջանակներում Սան Մարինոյի ընտրանու հետ կայացած  հանդիպմանը (Խմբ. հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է գերխոշոր` 11-0 հաշվով հաղթանակով) հարձակվողը 4 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Սակայն վան Պերսիին չի հաջողվել գերազանցել Մարկո վան Բաստենի ռեկորդը, ով 1990թ.-ին 5 անգամ խոցել է Մալթայի դարպասը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: Hayk | Rating: 4.0/3
Total comments: 0