Home » 2012 » Մայիս » 4 » Վան Պերսին՝ Պոդոլսկիի մասին
19:43
Վան Պերսին՝ Պոդոլսկիի մասին
 Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին ողջունել է "զինագործների" հարձակվողական գծի նորեկ գերմանացի Լուկաս Պոդոլսկիին, ով "Արսենալի" շարքերն է համալրել գերմանական "Քյոլնից"։ "Զինագործների" պաշտոնական կայքը մեջբերում է հոլանդացի գոլահարի խոսքերը․ "Նա շատ լավ ֆուտբոլիստ է։ Նա բավական երկար ժամանակ հանդես է եկել Գերմանիայի ազգային հավաքականում, որն արդեն շատ բան է ասում։ Լուկասն արդեն մոտ 8 տարի է, ինչ խաղում է բարձր մակարդակով։ Կարևոր է հատկապես այն, որ նա ունի հաղթողի մտածելակերպ։ Հիշում եմ, երբ մենք մինչմրցաշրջանային խաղ էինք անցկացնում "Քյոլնի" հետ, հենց այդ խաղում նա շատ բան արեց "Քյոլնի" համար։ "Արսենալում" բոլորն էլ ուրախ են, որ հենց Պոդոլսկիի նման պրոֆեսիոնալն է համալրել մեր շարքերը"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 504 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1