Ըստ "Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների" Ասոցիացիայի՝ Անգլիայի առաջնության տարվա խաղացող է հռչակվել Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին։ "Ռոբինը հիասքանչ մրցաշրջան է անցկացնում։ Նա խաղում է ինչպես Դենիս Բերգկամպը, Մարկո վան Բաստենը, Ռուդ վան Նիստելռոյը, այսինքն՝ նա էլ է թոփ մակարդակի խաղացող։ Ահա նմանատիպ ֆուտբոլիստների են կրթում Հոլանդիայում",- ասել է Ասոցիացիայի նախագահ Պիտեր Թեյլորը։ Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում Անգլիայի "Պրեմիեր լիգայում" Ռոբին վան Պերսին դարձել է 27 գոլի հեղինակ։ Հավելենք, որ մրցանակին էին հավակնում նաև Դավիդ Սիլվան, Սերխիո Ագուերոն, Ջոն Հարտը, Ուեյն Ռունին և Սքոթ Պարկերը։
|