09:39 Վարանը երջանիկ է, երբ խաղում է | |
Ֆրանսիայի Մ19 ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, ով վերջին օրերին էլ գերազանց կերպով արդեն օգտվում է "Արքայական թիմի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունից, երեկ հայտարարել է, որ ինքը շատ երջանիկ է իր ներկայիս ակումբում: "Այս թիմից ես հեռանալու չնչին մտադրություն անգամ չունեմ: Ես իրոք շատ եմ աշխատում իմ խաղի վրա: Քրտնաջան մարզումներն էլ առօրյայի մի մասն են կազում: Ցանկանում եմ շատ խաղալ, և երբ մեր մարզիչը ինձ ընձեռնում է այդ հնարավորությունը, ես ուղղակի երջանիկ եմ",- ասել է 19-ամյա ֆրանսիացին:
| |
|
Total comments: 0 | |