Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Անդորրայում մամուլի ասուլիս է տվել այսօր երեկոյան ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում Անդորրայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումից առաջ: Անդորրական Bondia գործակալության թղթակից Ժոան Ժոսեպ Բլանկոն հայկական սպորտային մամուլի ներկայացուցիչների համար առանձնացրել է Վարդան Մինասյանի ասուլիսից մի քանի մեջբերուներ. "Ժամանակակից ֆուտբոլում հեշտ հանդիպումներ չեն լինում: Եթե թիմը հոգեբանորեն ինչպես հարկն է չպատրաստվի հանդիպումներին, խնդիրներ կունենա: Ոչ մի թիմ հեշտորեն չի հաղթել Անդորրային: Յուրաքանչյուր խաղն էլ իր դժվարություններն ունի: Արագ գոլը շատ կօգնի հաջողության հասնելու համար: Մրցակցին թերագնահատելը բացառվում է: Այդ դեպքում կարող ենք լուրջ խնդիրների հանդիպել: Ամենից կարևորը մրցակցին հարգանով վերաբերվելն է":Հիշեցնենք, որ Անդորրա–Հայաստան հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 21:00-ին, որն էլ եթեր կհեռարձակվի Հ1 հեռուստաալիքով:
|