17:25 Վարդան Մինասյան. "Չենք պատրաստվում բավարարվել ձեռքբերածով" | |
Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի բազմակի չեմպիոն "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Անդորրայի և Սլովակիայի ընտրանիների նկատմամբ խոշոր հաշիվներով տոնած հաղթանակների կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս է տվել, որի ժմանակ պատասխանել է լրագրողների հարցերին. Նախ շնորհավորում եմ հաղթանակի կապացությամբ: Չեմ կարծում, որ բացասական կանդրադառնա: Մեր թիմը գնալով ավելի փորձառու է դառնում: Ի ՞նչ ակնկալիքներ ունենք Մակեդոնիայի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղերից: Դա խաղային էպիզոդ է, որ խոսում է Ռոման Բերեզովսկու փորձի մասին: Տարբեր խաղաոճեր ունեն: Իռլանդացիները զուտ բրիտանական ոճով են խաղում: 4 թիմեր ֆավորիտներ են: Միանշանակ չի կարելի ասել, որ որևէ մեկը ֆավորիտ է: Թումասյանին մենք հրավիրեցինք, սակայն ինքը չեկավ: Ավելացնելու բան չունեմ: Անպայման: Մինչև մեր մեկնելը նա 18-ի մեջ չկար, բայց այժմ արդեն "Այաքսի" ընդհանուր թիմի հետ մարզվում է: Եդիգարյանն առաջին անգամ չէր խաղում հիմնական կազմում, իսկ Մխիթարյանի աջ եզրում հայտնվելը պայմանավորված էր նրանով, որ սլովակները եզրերով են խաղում: Իսկ հարձակման ժամանակ Մխիթարյանն առաջադրանք ուներ տեղափոխվել կենտրոնական գոտի, որտեղ իրեն լավ է զգում: Զարմանալի է, որ Մակեդոնիան նման դիրքում է, քանի որ ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում: Միայն առաջին խաղում նրանք անհաջող հանդես եկան Սլովակիայի հետ: Նա կմասնակցի առաջիկա խաղին: Ուղղակի մարզումը սովորականից մի փոքր կարճ տևեց: 0-1 հաշվի ժամանակ, երբ շատ վտանգավոր պահ եղավ: Հետաքրքիր է, որ ամեն մեր խփած գոլից հետո վտանգավոր պահ էր լինում մեր դարպասին: Հուսով եմ՝ Ռոբերտ Արզումանյանը պատրաստ կլինի մոտակա խաղին: Եթե ոչ, ապա այլ տարբերակ կփնտրենք: Չեխիայի խաղը չեմ հասցրել դիտել, իսկ Անդորրայինը դիտել եմ: Այնտեղ 4-5 խաղացողներ կան, ովքեր կարող են հայտնվել ազգային թիմում: Լավ է, որ հոկտեմբերին խաղ չունեն և կարող ենք նրանց հրավիրել: Ձևավորվել է հիմնական կորիզ, տեղի ունեցավ սերնդափոխություն: Հավաքականը գտել է իր խաղը: Աստիճանաբար լավ արդյունքներ են գրանցվում: Վերջնական ամփոփում կտանք ընտրական փուլի ավարտից հետո, բայց այս պահին էլ կարող ենք ասել, որ մեծ քայլ ենք արել դեպի առաջ: Բայց ձեռք բերածով ոչ մի դեպքում չի կարելի բավարարվել: Իհարկե տեսնում եմ, բայց չեմ ցանկանում առաջ ընկնել: 15 օր առաջ ֆեդերացիայի ներկայացուցիչը կապնվել էր և դրական պատասխան ստացել, բայց վերջին պահին նա չեկավ: Լիտվայի հետ ընկերական խաղից առաջ ինձ պետք էր Վարազդատ Հարոյանին տեսնել: Լավ կլիներ այս հարցը տայիք Թումասյանին: Դրա մասին թող Ադվոկատը մտածի: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում այդ հանդիպման ելքը: Լավ կլիներ, որ ինքն այստեղ լիներ, և Դուք հենց նրան տայիք այդ հարցը: Այո, մենք ընտրել էինք լավ կազմ, բայց մենք հաղթեցինք մեր խաղացողների հոյակապ խաղի շնորհիվ: Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ֆուտբոլ ինչքան էլ լավ խաղաս, արդյունքի հասնելու համար պետք է գոլ խփես: Կարող է պահեր ունենաս, բայց արդյունքի չհասնես: Այսօր մենք ունենք 4 գոլ խփող ֆուտբոլիստ: Թիմերը ունենում են 2 ֆուտբոլիստ և ուրախ են լինում, իսկ մենք ունենք միանգամից 4 խաղացող և դա մեծ պոտենցիալ է: Ես միայն լավ հիշողություններ ունեմ նրա մասին: Նա շատ բան է տվել ինձ: Իհարկե, կա նրա հետքը: Բացի նրանից, մենք ունեցել ենք նաև այլ մարզիչներ, որոնցից յուրաքանչյուրը իր հետքն է թողել ազգայինի վրա: Ինչքան հետևում եմ, նրա գործողություններում անվստահություն կա, բայց նա տեսադաշտում է: Չեմ էլ կասկածում, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն: Միշտ էլ ասել եմ, որ երկրպագուների դերը մեծ է լինելու: | |
|
Total comments: 1 | |
| |