Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ռուսաստանի հետ խաղից առաջ հայտարարել է, որ թեև արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները ռուսներին մեզ հետ հանդիպման ֆավորիտ են դիտարկում, ինքը կտրականապես դեմ է դրան. "Մենք հոգեպես շատ ամուր ենք նման պայմաններում հանձնվելու համար: Եթե ռուսները իրենց ֆավորիտ են համարում, ապա ես դրան դեմ չեմ, դա մեզ ավելի է ուժեղացնում, դարձնում ավելի պատասխանատու մեզ":
|