Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն երեկ սլովակական "Ժիլինա" մարզադաշտում մամուլի ասուլիս տվեց` պատասխանելով սլովակ և հայ լրագրողների հարցերին: Հայ սպորտային մեկնաբաններին մի քանիսը ներկա են գտնվել այդ մամուլի ասուլիսին, իսկ ստորև այն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.
Հնարավո ՞ր է, որ Ռոբերտ Արզումանյանն արդեն վերականգնվել է:
100 տոկոսով չի մասնակցի վաղվա խաղին: Նա պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք հանդիպումներին:
Երևանում Հայաստանը հաղթեց Սլովակիային: Հնարավո՞ր է նույն խաղը ցուցադրելով առավելության հասնել նաև "Ժիլինայում":Փորձելու ենք հաղթել: Իհարկե, այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ դրսում ավելի բարդ է լինելու, բայց հնարավոր է հաղթել:
Եթե դիտել եք Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը, ապա ի ՞նչ նոր բան բացահայտեցիք մրցակցի մասին:Ինձ չի հաջողվել նայել այդ խաղը: Խնդրել էինք, բայց չտվեցին: Տեսել եմ ավելի վաղ կայացած խաղերը և լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան:
Յուրա Մովսիսյանից բացի այլ փոփոխություն կլինի՞ մեկնարկային կազմում:Այո, ևս մեկ փոփոխություն, բայց այս պահին չասեմ:
Երևանի խաղի համեմատ փոփոխություններ կլինե՞ն Ձեր թիմի խաղում:Իհարկե, կլինեն փոփոխություններ, քանի որ խաղը մրցակցի հարկի տակ է, բայց կան սկզբունքներ, որոնք մենք միշտ պահպանում ենք:
Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի նվաճել ուղեգիր և այդ առումով վաղվա խաղը շատ կարևոր է: Հոգեբանորեն դա ճնշվածություն չի ՞ առաջացնի:Ոչ, մենք շարունակում ենք կոնկրետ վաղվա խաղին պատրաստվել: Այլ բաների մասին չենք մտածում:
Ո ՞ր խաղացողին ենք առավել վտանգավոր համարում մրցակցի կազմում: Ինձ ավելի շատ դուր է գալիս Սլովակիան որպես թիմ: Նրանք տակտիկապես լավ են պատրաստված:
Ի ՞նչ նշանակություն ունի այն, որ Երևանում հաղթել է Հայաստանը:Միգուցե հոգեբանորեն դա որոշակի նշանակություն ունի, բայց այդ հաղթանակն արդեն անցյալում է:
Մովսիսյանը վերադառնում է: Ի ՞նչ կտա դա հավաքականին:Նրա վերադարձը շատ լավ է մեզ համար, բայց Անդորրայի հետ հանդես եկած Սարկիսովն էլ լավ հանդես եկավ:
|