Home » 2012 » Հունիս » 4 » Վարդան Մինասյանը կատարեց խոստումը
22:00
Վարդան Մինասյանը կատարեց խոստումը
 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, օրեր առաջ ազգային ընտրանու հետ վերադառնալով Երևան, կատարեց իր խոստումը` Ղազախստանի հետ ընկերական հանդիպումին հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին:

Պարո՛ն Մինասյան, ինչպես խոստացել էիք, այսօր պետք է անրադառնանք Հունաստանի  խաղին: Մենք դիտեցինք 2 տարբեր կեսեր: Մրցակիցը ստիպե՞ց, թե՞ ուղղակի այդպես նախապես ծրագրված էր:
   Չէ՛, այդպիսի առաջադրանք չկար, ուղղակի մրցակիցը ստիպեց: 2-րդ կեսում ավելի լավ ստացվեց, և, ընդհանրապես, խաղի մասին խոսելով` կարելի է ասել, որ առաջին կեսում չստացվեց գնդակով խաղը, ագրեսիվության պակաս էր զգացվում, ինչպես նաև չէին ստացվում ստանդարտները: Բայց 2–րդ կեսում խաղը կարգավորվեց, և պահեր ունեցանք:

2-րդ խաղում կրկին նոր սխեմանե՞ր եք փորձելու:
  Փոփոխություններ կլինեն, մենք պետք է ունենանք 2 խաղային սխեմա, որը խաղի ժամանակ կփոփոխվի: Կարճ ասած, գտնելու ենք բալանս պաշտպանության և հարձակման միջև:

Հույների հետ հանդիպման ժամանակ հատկապես խնդիրներ կային պաշտպանությունից դուրս գալիս:
   Այդ ամենը պետք է շտկվի մարզումների ժամանակ:

Իսկ վաղվա հանդիպման կազմը որոշվա՞ծ է:
   Բացառությամբ մեկ դիրքի, այո՛, մնացածը որոշել եմ. չեմ որոշել միայն պաշտպանության մեկ դիրքի խաղացողին:

Առանձին ֆուտբոլիստների խաղից ի՞նչ կասեք:
  Եկե՛ք ոչ մեկին չառաձնացնենք, ես տեսա, որ ֆուտբոլիստները տարբեր կարգավիճակներում են, որոշները ունեին վնասվածքներ և խաղային պրակտիկայի պակաս:

Հնարավո՞ր է` Աշխարհի ընտրական փուլից առաջ ավելի երկար հավաքներ անցկացնել:
  Իկհարկե՛, հնարավոր է: Բայց եթե հավաքականի բոլոր ֆուտբոլիստները լիներին ներքին առաջնությունից,
ապա դա ավելի հեշտ կլիներ: Իսկ այժմ ուղղակի պետք է ճիշտ օգտագործենք այս ժամանակը:

Ինչո՞վ կբացատրեք հույների հետ խաղում պաշտպանության խնդիրները:
   Խնդիրներն առաջացան ստանդարտների ժամանակ, իսկ վերջում էլ ուղղակի հոգնածությունն էր պատճառը:

Ի՞նչ նորություն ունեք Բերեզովսկու վիրահատությունից:
   Դա չի կարելի վիարահատություն անվանել, այն միայն փոքրիկ միջամտություն է, և 5 օրից արդեն նա կկարողանա մարզվել:

Իսկ Ղազախստանի հետ խաղում ո՞վ կկանգնի դարպասին:
   Գևորգ Կասպարովը:

Արդյունավե՞տ էր հոլանդացի ֆիզպատրաստվածության մարզիչի աշխատանքը:
   Նա դեռևս ուղղակի հետազոտում է, առայժմ միջամտություններ չի արել, այս 2 հանդիպումներից հետո նա
կանի առաջարկություններ: Համենայն դեպս, կարևորն այն է, որ նա մեզ հետ է:

Աշնանը Մամեդովը կհամալրի՞ հավաքականը:
   Եթե խնդիրները լուծվի, ապա` այո՛:

Ղազախների խաղին հետևել ե՞ք:
   Այո՛, գիտեմ նրանց դասավորության մասին: Ղազախները ավելի շատ խաղում են անգլիական
խաղաոճով` երկար փոխանցումներով:

Ամեն մի պարտությունից պետք է դասեր քաղել: Հույների հետ խաղը ի՞նչ տվեց մեզ:
   Ցույց տվեց` մենք անելու շատ բան ունենք:

Այն կարելի՞ է հետընթաց անվանել հավաքականի համար:
   Ո՛չ իհարկե: Եթե իրացնեինք մեր պահերը, չէինք պարտվի:

Իտալիան պարտվեց ռուսներին, իսկ Չեխիան անհաջող խաղաց: Ի՞նչ կասեք այս մասին:
   Ընկերական խաղերում շատ են փորձարկումները: Ինձ համար կարևորը պաշտոնականներն են:

"Եվրո 2012"-ում ֆավորիտներ ունե՞ք:
   Ես այս հարցը չեմ սիրում: Ինձ համար կարևորը ֆուտբոլի զարգացումն է: Թող հաղթի այն թիմը, որն ավելի արժանի է:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 576 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0