Ռուսաստանի առաջնության 32-րդ տուրի "Կուբանի" հետ հանդիպումը կարող է Մոսկվայի "Սպարտակի" կազմում վերջինը լինել բրազիլացի հարձակվող Վելիտոնի համար: Ըստ ռուսական պարբերականների տարածած տեղեկաության` բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի "Բորուսիան": Հրապարակման մեջ նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել 25-ամյա
ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Արդեն հայտնի է նաև, որ գերմանական ակումբը 10 միլիոն
եվրո է վճարելու Վելիտոնին ձեռք բերելու համար: