09:15 Վենգեր. "Չիչարիտոն ամենավտանգավորն է" | |
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպման նախաշեմին
խոստովանել է, որ ամենից շատ վախենում է հյուրերի հարձակվող Խավիեր
Էրնանդեսից ("Չիչարիտոյից"). "Չիչարիտոն արտակարգ մրցաշրջան է
անցկացնում: Նրա խաղը հիացնում է բոլորին. նա շատ արագավազ է, մինչդեռ Ռունին այս մրցաշրջանում
ավելի շատ հանդես է գալիս խաղարկողի դերում: Մինչ "Մանչեսթեր Յունայթեդում"
հայտնվելը մենք հետաքրքրված էինք Չիչարիտոյի ծառայություններով, այդիսկ
պատճառով մենք շատ լավ ծանոթ ենք նրա հնարավորություններին: Ինչ
վերաբերվում է հաջորդ մրցաշրջանին, ապա ես հույս ունեմ, որ մենք լուրջ և
որակյալ համալրումներ կունենանք. մեր սկաուտները յուրաքանչյուր շաբաթ մեզ
զեկույներ են ուղարկում, այնպես որ ընտրության հնարավորություն մենք
ունենք: Բայց առայժմ պետք է կենտրոնանալ մրցաշրջանի վերջնամասի վրա:
"Յունայթեդի" հետ մրցավեճում մենք պետք է մարտական ոգի
ցուցադրենք և չմոռանանք մեր հպարտության մասին, քանի որ առաջատարի հետ
հանդիպումն ավելին է, քան պարզապես երկու մարզիչների բախումը":
Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" առաջնության ավարտից 4 տուր առաջ" Արսենալը" զվաղեցնում է 3-րդ տեղը` զիջելով առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" 9 միավորով: Իսկ նրանց միջև 67 միավորով գտնվում է "Չելսին", որը մայիսի 8-ին "Օլդ Թրաֆֆորդում" հանդիպելու է "Յունայթեդի" հետ: | |
|
Total comments: 2 | |
| |