Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել ֆրանսիական "ՊՍԺ"-ի վերջին շրջանում իրականացրած տրանսֆերների մասին (Խմբ. ֆրանսիական թիմը կմասնակցի Emirates Cup մրցաշարի այս տարվա խաղարկությանը): "Այժմ "ՊՍԺ"-ն "Սիթիի" ֆրանսիական տարբերակի նման է գործում: Նրանք մեծ
գումարներ են ծախսում՝ ձեռք բերելով ապագա աստղերի: Լուրեր են պտտվում, որ արդեն պայմանավորվածություն
ունեն Պաստորեի հետ: Վստահ եմ, որ այս ամենը մեծ դեր կունենա ֆրանսիական ֆուտբոլի զարգացման գործում, բայց դեպի լավը, թե վատը, դժվարանում եմ պատասխանել",-սառնասրտորեն ասել է Վենգերը:
|