21:39 Վենգերի համար ամառը դժվարին էր | |
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի
գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ անցած ամառն ամենածանր ու հուզումնառատ
ժամանակահատվածն էր լոնդոնյան ակումբում աշխատելու ընթացքում: Հիշեցնենք,
որ անցած ամռանը "Արսենալը" կորցրեց միանգամից երկու առաջատար ֆուտբոլիստի.
թիմը լքեցին կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասը և Սամիր Նասրին: Իսկ
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում "Արսենալը" 8-2 հաշվով պարտվեց "Մանչեսթեր Յունայթեդին": "Մարզչական աշխատանքը ենթադրում է, որ բարդ
պահերին ինձ համար հատկապես բարդ է: Թեպետ երբ թիմս հայտնվի
դժոխքում, ինձ համար ավելի հեշտ կլինի, քան ուրիշների համար, քանի որ ես
սովոր եմ նման փորձությունների: Կարելի է մեծ գիրք գրքել "Արսենալի" այս
ամառվա մասին: Կարող եմ վստահորեն ասել, որ այն ամենաբարդն էր այստեղ
գտնվելուս ըթնացքում",-Վենգերի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
| |
|
Total comments: 0 | |