Home » 2012 » Փետրվար » 8 » Վենգերին դուր է գալիս Ազարը
08:47
Վենգերին դուր է գալիս Ազարը
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ ֆրանսիական "Լիլլում" հանդես եկող բելգիացի տաղանդաշատ կիսապաշտպան Էդեն Ազարն արդեն կարող է իրեն թույլ տալ հանդես գալ ավելի բարձր մակարդակի ակումբում, ինչպիսին է հենց "Արսենալը": Հեղինակավոր  La Derniere Heure պարբերականը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը. "Ինձ դուր է գալիս Ազարը, և դա ունի մի քանի բացատրություն. նախ Էդենն ամեն ինչում փորձարկող է, երկրորդը` նա հիանալի է կարողանում զգալ խաղը, և երրորդը` շատ լավ կարողանում է կատարել վերջին փոխանցումները: Իսկ ահա նրա տեխնիկական պատրաստվածության մասին հարկավոր էլ չէ խոսել: Բայցևայնպես, ֆինասնական խնդիրների պատճառով մենք չեն կարողանում գնել նրան: Ապագայում ամեն ինչ կարող է պատահել, իսկ մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում էլ մենք կարող է և իրականացնենք նրա տրանսֆերը: Ըստ իս` նրա համար 30 մլն եվրոն շատ մեծ գումար է":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0