Home » 2011 » Օգոստոս » 17 » Վենգերին կարող են պատժել
11:06
Վենգերին կարող են պատժել
Ինչպես հայտնում է բրիտանական BBC լրատվամիջոցը, ՈՒԵՖԱ-ն կարող է կրկին պատժել Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատրաստվում է ուսումնասիրել ֆրանսիացի մասնագետի պահվածքը երեկ կայացած "Չեմպիոնների լիգայի" ավարտական որակավորման փուլի իտալական "Ուդինեզեի" հետ հանդիպման ժամանակ (Խմբ. խաղն ավարտվել է "Արսենալի" հաղթանակով 10 հաշվով):
Նշենք, որ Վենգերը հանդիպմանը հետևում էր տրիբունայից, քանի որ որակազրկված էր նախորդ մրցաշրջանում "Բարսելոնայի" հետ հանդիպման ժամանակ մրցավար Մասսիմո Բուզզակիի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Ֆրանսիացին հաղորդագրություններ էր փոխանցում իր օգնական Պետ Ռայսին մյուս օգնական մարզիչ Բորո Պրիմրացի օգնությամբ, ինչը չի թույլատրվում: Դրա համար ՈՒԵՖԱ-ի պատվիրակը ստիպված էր զգուշացրել Վենգերին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Tags: ՈՒԵՖԱ, կարգապահական կոմիտե, Արսենալ, գլխավոր մարզիչ, Արսեն Վենգեր, Չեմպիոնների լիգա | Rating: 5.0/1
Total comments: 0