Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Վենգերին կրկին քննադատում են
07:39
Վենգերին կրկին քննադատում են

Անգլիական "Արսենալի" նախկին գլխավոր մարզիչ Ջորջ Գրեմը զարմացած է, թե ինչու ներկայիս մարզիչ Արսեն Վենգերն այդքան ուշացրեց նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցը: Վաստակավոր մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports լրատվամիջոցը. "Այս ամառ "զինագործները" կորցրին մի շարք առաջատար ֆուտբոլիստների, և միայն այն բանից հետո, երբ նվաստացուցիչ պարտություն կրեցին "մանկունիանցիներից", Վենգերը թիմ բերեց Յոսի Բենայունին, Միկել Արտետային և Պեր Մերտեզակերին: Ես չեմ քննադատում Վենգերին, միայն ուզում եմ հասկանալ, թե նա ինչու՞ այդքան ուշ գնեց նոր ֆուտբոլիների":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0