Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է "Բարսելոնայի"
31-ամյա կիսապաշտպան Չավի Էրնանդեսին, ով օրեր առաջ հայտարարել էր, որ Սեսկը Լոնդոնում իրեն
երջանիկ չի զգում, քանի որ պատանդի է նմանվել: Ֆրանսիացի մասնագետը քննադատել է իսպանացի կիսապաշտպանի վարմունքը` ասելով, որ Չավին մեկ անգամ չէ, որ անհարգալից է վերաբերվում "կանոնիրների" հասցեին: Վենգերի խոսքերը մեջբերում է "զինագործների" պաշտոնական կայքը. "Սեսկը պայմանագիր ունի "Արսենալի" հետ, և դա հիմնական փաստն է այս հարցում: Մենք ընդամենը
ուզում ենք թիմում պահել մեր ավագին, իսկ մնացած ամեն ինչը ուղղակի կեղտոտ
խոսակցություններ են: Ինչ վերաբերում է Չավիին, ապա նա մեկ անգամ չէ, որ նման
մեկնաբանություններով և հայտարարություննորով իր անհարգալից վերաբերմունքն է
ցուցաբերում մեր նկատմամաբ, բայց ամեն դեպքում նշեմ, որ նրա մակարդակի խաղացողին այդպիսի վարքը բնավ էլ անուն չի բերում",-ասել է ֆրանսիացի մասնագետը:
|