Լոնդոնի "Արսենալի" գխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ "Բարսելոնան" ու "Մանչեսթեր Սիթին" խանգարում են իր թիմին համապատասխան առաջընթաց ունենալ, քանի որ անընդհատ փորձում են գնել իր լավագույն խաղացողներին: "Կան մի շարք մարդիկ, ովքեր փորձում են խանգարել մյուս թիմերին: Սեսկ Ֆաբրեգասը, Գայել Կլիշին ու Սամիր Նասրին մեր թիմից հեռացան այն պարզ պատճառով, որ նրանց հրապուրեցին: Նրանք այն տղաներն էին, որոնց հետ կարելի էր արդեն նվաճումների հասնել, սակայն ֆուտբոլային կյանքն իրականում շատ դաժան է",- ասել է ֆրանսիացի մասնագետը:
|