08:28 Վենգերը չի դադարի խոսքեր շռայլել Կասորլայի հասցեին | |
Լոնդոնի "Արսենալի" բազմափորձ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը օրերս խոսել է իր թիմի նորեկ Սանտի Կասորլայի մասին` նշելով, որ իսպանացին կարող է այս տարի դառնալ անգլիական "Պրեմիեր լիգայի" լավագույն նորեկներից մեկը: "Նա շատ ինքնատիպ խաղաոճ ունի: Սանտին լավ խաղաց "Սանդեռլենդի" հետ հանդիպման ժամանակ: Նա էլ հաստատ այս մրցաշրջանի բացահայտումներից մեկը կդառնա: Սանտին ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է ժամանակակից ուժեղ ֆուտբոլիստին: Նա կարող է խաղալ թե՛ աջից, թե՛ ձախից, կարող է լինել կենտրոնական գոտում: Բացի այդ նա իսկական մարտիկ է, ով էլ անընդհատ պայքարում է: Կարծում եմ` նրան շատ երկար ժամանակ անհրաժեշտ չի լինի, որպեսզի վարժվի մեր թիմի յուրահատուկ խաղաոճին: Լավագույնները նման խնդիրներ երբեք էլ չեն ունենում, իսկ իսպանացին հաստատ լավագույնն է",- ասել է ֆրանսիացի մասնագետը:
| |
|
Total comments: 0 | |