15:31 Վենգերը դժգոհ է մրցավարությունից | |
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական տուրի շրջանակներում կայացած "Ֆուլհեմ" - "Արսենալ" հանդիպման ավարտից հետո (Խմբ. Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է տանտերերի` 2-1 հաշվով հաղթանակով) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարել է, որ խաղի այդպիսի ելքի մեջ իր մեղքն ունի հանդիպման գլխավոր մրցավարը: Ֆրանսիացի մասնագետն ասել է. "Ջուրույի ստացած առաջին դեղին քարտը կարող էր նաև չլինել, քանի որ խախտումն այդքան էլ կոպիտ չէր, սակայն չեմ կարող նաև մերժել, որ Ջուրուն իսկապես խախտեց խաղի կանոնները: Մյուս կողմից, ես չեմ հասկանում, թե մրցավարն ինչու՞ "Ֆուլհեմի" դարպասին չնշանակեց 11-մետրանոց հարված, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները բացահայտ խախտում էին խաղի կանոնները Ժերվինյոյի հետ պայքարում: Այս հանդիպումը շատ դժվարին ստացվեց, իսկ երբ մնացինք նաև 10 հոգով, ամեն ինչ ավելի բարդաձավ: Կարծում եմ, որ մենք պարտվեցինք, քանի որ 1-0 հաղթելիս փորձում էինք պահել խաղի հաշիվը: Արդեն որերորդ անգամն է, որ իմ սաները խաղավերջում շատ հոգնած են լինում և կորցնում են իրենց զգոնությունը, որի պատճառով էլ հանդիպման հենց այդ հատվածում ենք գնդակներ ընդունում":
| |
|
Total comments: 0 | |