Home » 2011 » Սեպտեմբեր » 21 » Վենգերը հաստատ չի հեռացվի
06:44
Վենգերը հաստատ չի հեռացվի
 Լոնդոնի "Արսենալի" գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը բրիտանական ԶԼՄ-ների ներկայությամբ պնդել է, որ չնայած "Պրեմիեր լիգայում" իրենց թիմի անհաջող մեկնարկին, "զինագործների" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի հեռացվի իրենց պաշտոնից: Գործադիր տնօրենի խոսքերով` ֆրանսիացի մասնագետը չէր կարող մեկ վայրկյանում վատ մարզիչ դառնալ, բացի դրանից "Արսենալի" ներկայացուցիչը "հիմար" է անվանել բոլոր նրանց, ովքեր քննադատում են Վենգերին:
Հավելենք, որ մրցաշրջանի սկզբում "Արսենալը" հինգ հանդիպումներից երեքում պարտություն է կրել, որը թիմի վատագույն մեկնարկն է 1953 թ.-ից ի վեր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0