Home » 2012 » Սեպտեմբեր » 23 » Վենգերը միայն հաղթանակ է ակնկալում
10:14
Վենգերը միայն հաղթանակ է ակնկալում
 Այսօր Երևանի ժամանակով 19:00-ին Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կկայանա "Մանչեսթեր Սիթի"-"Արսենալ" անչափ հետաքրքիր հանդիպումը: Դեռ խաղից առաջ "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ սա շատ լավ առիթ է լոնդոնցիների համար իրենց իրական կարողությունները ցուցադրելու տեսանկյունից: "Ես չեմ էլ կասկածում, որ խաղացողներս հաղթելու մեծ ցանկություն ունեն: Այսօր մենք ցույց կտանք, թե որքան ուժեղ ենք այս պահին: Հավատում եմ, որ իրոք բավականաչափ ուժեղ ենք, սակայն պետք է ապացուցենք դա նաև դաշտում: Ամեն ինչ դեռևս կատարյալ չէ, սակայն նորեկ ֆուտբոլիստները կարողացան ուժեղացնել մեր թիմի խաղը: Կենտրոնացած ենք և ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել ու հաղթել այսօր: Վստահ եմ, որ այս խաղում ֆավորիտներ չկան, թեև "Սիթին" ամեն դեպքում դեռ երկրի չեմպիոնն է",- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 394 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0